211652_close_icon
views-count913 դիտում article-date 11:14 27-12-2023

Թագուհի Թովմասյան. «Վստահ եմ, որ շենացնելու են հայրենիքն ու հայրենասեր սերունդ են մեծացնելու»

Հրավիրված էի իմ սիրելի արցախցիների հարսանիքին:

2020թ. 44-օրյա չարաբաստիկ պատերազմի ժամանակ եմ ծանոթացել արցախահայ այս գեղեցիկ, մեծ ընտանիքի հետ: Նրանք արցախցու համառության, տոկունության, աշխատասիրության վառ ապացույցն են: Ինչպես ասում են՝ ես աղջկա կողմից էի: Ամուսնացրել ենք Էլլային՝ Արցախի Վաղուհաս գյուղից, ով ընտանիքով բնակություն է հաստատել Մասիսի Սիս գյուղում: Ամուսինը Արցախի Ճարտար քաղաքից է, ով ընտանիքով այժմ ապրում է Կապան քաղաքում:

Անցնելով դաժան փորձությունների միջով՝ նրանք շարունակում են ապրել, պայքարել և արարել մայր Հայաստանում: Վստահ եմ, որ շենացնելու են հայրենիքն ու հայրենասեր սերունդ են մեծացնելու: Մաղթում եմ խաղաղ երկինք ու երջանկություն նորապսակներին: Թող Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներում այսուհետ միայն ուրախ առիթներ լինեն:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Նմանատիպ նյութեր