211652_close_icon
views-count2230 դիտում article-date 23:19 19-09-2015

«Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազքում հեծանվորդներն անցել են 450մ. Հաղթել են 3-ը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպել էին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը: Մրցաշարը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Ընթանալով Երեւանի մի շարք փողոցներով՝ շուրջ 100 հեծանվորդներ մրցավազքն սկսել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասից՝ անցնելով 450 մետր: Հաղթական սահմանագիծը հատած երեք մարզիկներն ԱԺ բակում զբաղեցրել են պատվո հարթակի իրենց տեղերը: Հաղթանակած հեծանվորդներին մրցանակները հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Երրորդ տեղն զբաղեցրած Մհեր Մկրտչյանը եւ երկրորդ տեղն զբաղեցրած Պավել Ստեփանյանն արժանացել են մեդալների, իսկ առաջին պատվավոր տեղն զբաղեցրած Դավիթ Մկրտչյանին խորհրդարանի ղեկավարը հանձնել է խորհրդանշական գավաթը: Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի ոսկե հուշամեդալով է պարգեւատրել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանին, իսկ ՀՀ հեծանվային մարզաձեւերի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացել է ԱԺ պատվոգրի եւ դրամական պարգեւի: Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը: Մրցաշարի կապակցությամբ Ազգային ժողովի բակում կազմակերպվել էր տոնական համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր