211652_close_icon
views-count1687 դիտում article-date 13:44 25-12-2023

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը ամփոփում է 2023 թ․-ը՝ բաժանորդների համար նոր ծառայությունների գործարկմամբ, ռազմավարական նոր նախագծերի իրականացմամբ, ցանցի ընդլայնմամբ և այլ ձեռքբերումներով

2023թ. ընթացքում «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության կողմից գործարկվել են մի շարք նորարական ծառայություններ։

Հայաստանի օգտատերերին հասանելի դարձավ Wink օնլայն կինոթատրոն և TV հավելվածը, որն առաջինն է իր տեսակով հայկական շուկայում։ Հավելվածը ներառում է ավելի քան 50, 000 ֆիլմեր, սերիալներ ու մուլտֆիլմեր, ինչպես նաև համերգներ, վավերագրական ֆիլմեր, կարաոկե, բլոգերների ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն: Wink-ի օգտատերերին հասանելի են տեղական և օտարերկրյա ամենապահանջված եթերային և թեմատիկ հեռուստաալիքները։ Շուտով Wink-ի ամբողջովին հայաֆիկացված վիդեոծառայությունը կներառվի Ռոստելեկոմի ինտերնետ և TV փաթեթների մեջ։

Ամպային խաղերի համաշխարհային առաջատար GοForceNow ընկերության հետ համատեղ, Ռոստելեկոմը՝ առաջինն Հայաստանում, գործարկեց «PowerPlay» ամպային խաղային ծառայությունը՝ բացելով համակարգչային խաղերի աշխարհը Ռոստելեկոմի բոլոր բաժանորդների համար։ «PowerPlay» ծառայության շնորհիվ բաժանորդները հնարավորություն ստացան համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը, վերածելով հզոր խաղային սարքի, խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը:

Նոյեմբեր ամսին գործարկվեց Ամպային տեսահսկման ծառայությունը, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին 24/7 հսկողություն սահմանել տանը, բակում կամ գրասենյակում։ Ծառայությունը բացառիկ հնարավորություն է տալիս բաժանորդներին պահպանել տվյալներն անվտանգ ամպային տիրույթում, արխիվացնել դրանք մինչև 14 օր, վերահսկել տեսախցիկները հավելվածի միջոցով կամ վեբ տարբերակով։ Ամպային տեսահսկման ծառայությունը ևս մեկ հեղափոխական քայլ էր շուկայում ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ։

Այս տարի ընկերությունն իր լայնաշերտ ցանցը հասանելի դարձրեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ հնարավորություն ընձեռելով այս համայնքի մեր համաքաղաքացիներին օգտվել ընկերության նորագույն տեխնոլոգիաներից։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է ընդլայնել ցանցը նոր վարչական շրջաններում։

2023թ․-ը նշանակալի է նաև նրանով, որ ընկերությունը մեկնարկեց Հայաստանում հզորագույն և խոշորագույն
տվյալների մշակման կենտրոնի (data center) կառուցման աշխատանքները:

Այն նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։ Այս գերժամանակակից կառույցը իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։
TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2,5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան և ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրում։

«Ամփոփելով տարին՝ ցանկանում եմ ընդգծել, որ նոր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում մենք ունեցել ենք զգալի ձեռքբերումներ։ 2023թ․-ը մեզ համար նորարարությունների տարի էր՝ հատկապես ամպային ծառայությունների ներդրման իմաստով։ Մեր թիմը հաջողությամբ մշակել և գործարկել է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն ընկերությունն են տեղափոխել զարգացման նոր մակարդակ, այլև մեծ և դրական ազդեցություն են ունեցել ոլորտի վերափոխման վրա: Մենք ուրախությամբ ենք ամփոփում տարին և գիտակցում, որ սպասվում են նոր մարտահրավերներ, խոշոր նախագծեր ու ձեռքբերումներ գալիք տարում։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և մշտական ​​աջակցության համար, ինչպես նաև սիրով ցանկանում եմ շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները։ Թո՛ղ գալիք տարին միայն խաղաղության և առաջընթացի տարի լինի»- նշեց Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությանը՝ Ռոստելեկոմը 2023թ․-ին նախաձեռնեց և մասնակցեց մի շարք սոցիալական ու բարեգործական միջոցառումների։

Մասնավորապես, ընկերությունը իր մասնակցությունն ունեցավ «City of Smiles» հիմնադրամի՝ քաղցկեղի դեմ
պայքարող երեխաներին ուղղված աջակցության ծրագրերում։ Այս նախաձեռնության մասնակցությունը ամենամյա բնույթ է կրում՝ հաշվի առնելով դրա կարևորությունը:

Ռոստելեկոմը մասնակցեց «GENESIS ARMENIA» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի և
«ՌեԱրմենիա» ՀԿ-ի՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցող ծրագրերում 10 մլն դրամի չափով։

Ընկերությունը շարունակեց իր աջակցությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին «Արցախ» հատուկ առաջարկի գործարկմամբ, որը հնարավորություն էր տալիս 4 ամիս անվճար օգտվել ընկերության տրամադրած ծառայություններից։

Ընկերությունն իր ֆինանսական աջակցությունը տրամադրեց նաև  «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիում կառուցվող մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակով։

Ռոստելեկոմը կշարունակի նորարական լուծումների և ռազմավարական զարգացման կարևոր նախագծերի իրականացման իր քաղաքականությունը հետագա տարիների ընթացքում՝ այսպիսով վերափոխելով տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում։

Նմանատիպ նյութեր