Անանցանելի է Աշտարակ-Թալին ճանապարհը. պատկան մարմինները խորը քնած են. ՏԵՍԱՆՅՈւԹ․ oragir.news
Եղանակային անբարենպաստ պայմանների, բքի ու ձյան առատ տեղումների պատճառով այս պահին անանցանելի է Աշտարակ-Թալին ճանապարհը։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է իրավիճակը նշված ճանապարհահատվածում։ Ու չնայած մերկասառույցին՝ ճանապարհն աղ ու ավազով մշակողներ չկան։ Ամառային անվադողերով ավտոմեքենաները երթևեկելի հատվածից դուրս կայանել են։ Այս իրավիճակում՝ պարեկների բացակայությամբ պայմանավորված՝ վարորդներն են փորձում կարգավորել երթևեկությունը՝ դուրս գալով մեքենաներից և ուղղություն ցույց տալով հեռվից եկող վարորդներին:
Մեր տեղեկություններով՝ մերկասառույցի պատճառով նաև ավտովթար է եղել, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։