1774 դիտում
23:22 20-12-2023
«Հայաստանը ՌԴ-ի հետ կապված է արյունատար անոթներով». Արմեն Խաչատրյան․ aravot.am
«Որեւէ Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի զորքերը, զինված ուժերը գտնվում են մեր տարածքներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, գրում է aravot.am-ը:
Նա ասաց, որ նախ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան, որ նոր խնդիրները լուծվեն: Դիտարկմանը, որ իրենք հայտարարել են, որ չեն հեռանալու նա հորդորեց Ադրբեջանի նարատիվը չբերել օրակարգ. «Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե Ադրբեջանին դա ձեռնտու չի: Ադրբեջանը հասկանում է, որ դրանից կարող է Հայաստանի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ ապահովել, ճանապարհների ապաշրջափակում: Այդ ամենը շատ լավ նրանք վերլուծում են ու հետեւություններ են անում, ոգեւորված չեն, որ Հայաստանի հեռանկարը այդպիսին լինի: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի բան ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը մենք արդեն տեսել ենք եւ ինչը մենք հաստատ թույլ չենք տալու: Բայց Ադրբեջանի ուզելով չի, կա միջազգային հանրություն, կա Արեւմուտք, կան բազմաթիվ երկրներ, շահագրգռվածություններ, Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշումը մեծ է»:
Հարցին՝ ռուսական կողմը հրահրե՞լ է Ադրբեջանին, որ հարձակվի՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա դուք հրահրում եք, որպեսզի խնդիրներ առաջանան ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Հայաստանը ՌԴ-ի հետ կապված է արյունատար անոթներով, մեր կապվածությունը բավականին մեծ է եւ տնտեսական եւ այլ հարցերով: Մենք ձգտելու ենք հարաբերությունների մակարդակը բարձրացնել ամեն առումով, բայց Հայաստանը պետք է ունենա քաղաքական գործիքակազմը, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2246 դիտում
17:43 23-06-2022
Զենքի գործադրմամբ սպանությունները եղել են, կան և լինելու են, Ապարանի դեպքը ՔՊ-ի հետ կապ չունի. Արմեն Խաչատրյան
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները