211652_close_icon

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, գեներալի կոչումն էլ պարտադիր չի լինի

views-count1375 դիտում article-date 11:50 20-12-2023
ԱԺ անվտանգության և պաշտպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։

Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու պաշտոնից կազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։

Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։

Քանի որ նոր կարգավորումներով  ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող, հետևաբար, Արմենուհի Հարությունյանի փոխանցմամբ, առաջարկում են, որ նրանց դեպքում գեներալի կոչումը պարտադիր չլինի:

Փոփոխությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։

Նմանատիպ նյութեր