Թող այս օրը դառնա վստահ քայլ` դեպի նոր հաջողություններ, դեպի կյանքի նոր էջ, որտեղ տեղ կգտնեն բարձր նպատակներ, մեծ երազանքներ և արժանապատիվ նվաճումներ․ Տավրոս Սափեյան
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբ.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ` Վերջին զանգի և Վերջին դասի օրվա կապակցությամբ։
Այսօր դուք կանգնած եք մի նոր փուլի շեմին, որը պահանջում է վճռականություն, ուժեղ կամք և պատասխանատվություն։ Այս օրը միաժամանակ հուզիչ ու հիշարժան պահ է. այն խորհրդանշում է ձեր դպրոցական կյանքի ավարտն ու նոր կյանքի՝ ինքնուրույն ճանապարհի սկիզբը։ Դուք հրաժեշտ եք տալիս ձեր մանկության ընկերներին, սիրելի ուսուցիչներին և դպրոցին, բայց միաժամանակ առջևում նոր հորիզոններ են՝ լի պատասխանատվությամբ, հնարավորություններով և ապագայի կառուցման մեծ առաքելությամբ։
Կյանքի այս նոր փուլը ձեզանից պահանջելու է հետևողականություն և նպատակասլացություն։ Վստահ եղեք՝ ձեր երազանքները կարող են իրականանալ, երբ դրանց հետևից գնաք աշխատասիրությամբ, հավատով և անկոտրում ոգով։
Թող այս օրը դառնա վստահ քայլ դեպի նոր հաջողություններ, դեպի կյանքի նոր էջ, որտեղ տեղ կգտնեն բարձր նպատակներ, մեծ երազանքներ և արժանապատիվ նվաճումներ։ Վստահ եղեք՝ ձեր ձայնը կարևոր է, ձեր մտքերը՝ արժեքավոր, ձեր ընտրած ուղիները՝ ազգային և համընդհանուր ապագայի կերտման կարևոր շարժիչ ուժ։ Մեր հասարակության վաղվա կայունությունը կախված է հենց ձեր գիտակից ընտրություններից, աշխատասիրությունից ու պատասխանատվության զգացումից։
Շնորհավորում եմ նաև ձեր ուսուցիչներին ու ծնողներին՝ նրանց, ովքեր հավատացել են ձեզ, ուղեկցել են այս ճանապարհին և փոխանցել ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, հոգու ուժ ու քաղաքացիական գիտակցություն։
Թո՛ղ ձեր ճանապարհը լինի լուսավոր, ձեր երազանքները՝ հասանելի, իսկ նպատակները՝ իրականություն դառնան ձեր կամքի և վստահ քայլերի շնորհիվ։
Շնորհավո՛ր Վերջին զանգ, սիրելի՛ շրջանավարտներ»։