Այսօր և վաղը մայրաքաղաքի որոշ փողոցներ փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված` այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:
Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:
Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: