211652_close_icon
views-count43577 դիտում article-date 18:41 23-12-2016

Ուշադրություն վարորդներին. դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հարգելի երևանցիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: [b] Երևանի   քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր