1246 դիտում
16:52 16-12-2023
Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 18,800 մարդ, այդ թվում՝ 8,000 երեխա և ավելի քան 6,000 կին
Հոկտեմբերի 7-ից արգելափակված Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 13-ով՝ հասնելով 18 հազար 800-ի: Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայությունը՝ հակամարտության 70 օրվա վերաբերյալ իր թարմացված հաղորդագրության մեջ:
Զոհվածների թվում են 8 հազար երեխա և 6 հազար 200 կին, 300 բուժաշխատողներ, քաղաքացիական պաշտպանության ուժերի 32 աշխատակիցներ և ԶԼՄ-ների 89 աշխատակիցներ: Բացի այդ, Գազայում վիրավորների թիվը հասել է 51 հազարի, ևս 7500 մարդու մարմին գտնվում է փլատակների տակ կամ ճանապարհների եզրին:
Հարձակումների ընթացքում ավերվել է 126 կառավարական շենք, շարքից հանվել է 90 դպրոց և համալսարան, մասամբ վնասվել է 282 դպրոց և համալսարան, ամբողջությամբ ավերվել է 112 մզկիթ և 52 հազար 500 բնակելի տուն, մասամբ վնասվել է ևս 200-ը:
Գազայի հատվածում շարքից հանվել է 22 հիվանդանոց և 53 բժշկական կենտրոն, վնասվել է շտապօգնության 102 մեքենա: Բացի այդ, ևս 327 հազար մարդ վարակվել է վարակիչ հիվանդություններով:
Իսրայելը շարունակել է սահմանափակել հիվանդների, վիրավորների և բժշկական անձնակազմի ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել է վիրավորներին բուժհաստատություններ հասցնելուն, ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1669 դիտում
23:05 14-07-2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 140 մարդ է զոհվել
781 դիտում
17:28 28-08-2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվել
Այս բաժնից
1165 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1042 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1099 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»