211652_close_icon
views-count1570 դիտում article-date 21:45 15-12-2023

Գյումրի ժամանեց նաև վարչապետը․ ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց քաղաքական ժողովն անցկացնել այս քաղաքում. aravot.am

Տեղեկացրել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովն այս անգամ տեղի է ունենալու Գյումրիում։ Այն նշանակված է վաղը, տեղի կունենա «Կում կումա» ռեստորանային համալիրում։


Այսօրվանից սակայն քաղաքական ողջ էլիտան՝ ՔՊ-ական նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ հերթով ժամանել են Գյումրի։

Քաղաքի պատական միջուկում արտասովոր եռուզեռ է․ մինչ Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի» ցուցասրահում մտավորականները նշում էին Մինաս Ավետիսյանի 95-ամյակն, այդ նույն ընթացքում՝ ժամը 15.30-16.00-ի սահմաններում քաղաքի կենտրոնական հատվածում, հատկապես ռեստորաններում նկատելի էր մեծ աշխուժություն։

Կենտրոնական Վարդանանց հրապարակի հատվածում մեծ թվով ոստիկաններ էին կուտակված․ ոստիկանական խիստ հսկողություն էր։ նկատելի էր, որ այդ ժամին վարչապետին էին սպասում, բացի այդ, ցուցասրահ ներս մտնող մտավորականները մեկը մյուսին հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, որ այս կամ այն փողոցում կամ ռեստորանի դիմաց մեծ թվով մարդիկ են հավաքված։ 

Մեր տեղեկություններով, ժողովին մասնակցելու են 100-ից ավելի կուսակցականներ։ 

Aravot.am-ը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս անգամ Գյումրին ընտրվել որպես քաղաքական ժողովի վայր։ 

Պատգամավորն ասաց․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությամբ տարին երկու անգամ տեղի է ունենում քաղաքական ժողով՝ հիմնականում Երևանից դուրս, որովհետև այդ քաղաքական ժողովն իր մեջ ինչ-որ չափով մեսիջներ է պարունակում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր