6090 դիտում
12:06 19-06-2023
ԲԴԽ նախագահը թույլ չտվեց դատավոր Հարությունյանին հայտարարություն անել․ ԲԴԽ-ն որոշեց նիստը դռնփակ անցկացնել․ «Առավոտ»
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Գրում է «Առավոտը»։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընթերցեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել, որում նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը եւ այն անթույլատրելի համարել:
Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Ըստ այդ միջնորդության, դատավորը խախտել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի մի շարք կետեր՝ դատարանի անաչառությունը եւ անկախությունը վտանգող կամ կասկածի տակ դնող հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու պահանջների խախտում է թույլ տվել, այն է՝ դատավորը ԲԴԽ-ի որպես կոլեգիալ կարգով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ՝ ինչպես նաեւ վերջին վեց ամսվա ընթացքում իր հաշվարկով 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է անօրինական։
«Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում են դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը՝ որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի անկախությանը եւ իր կողմից կայացվող որոշումերի օրինականությունը կասկածի տակ դնելուն։ Այնինչ, խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների եւ դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների, դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությանը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում։
Նախարարությունը գտնում է, որ դատավորի նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում»,-նշված է նախարարության միջնորդության մեջ։ Նախարարությունը միջնորդել է ԲԴԽ-ում դատական նիստը դռնփակ անցկացնել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1437 դիտում
12:41 25-08-2020
ԵՊՀ հոգաբարձուների՝ 32 անդամից կազմված խորհուրդը ԶԼՄ-ներին թույլ չտվեց լուսաբանել նիստը
1615 դիտում
13:09 07-10-2024
Դատավոր Դավիթ Հարությունյանին արգելվեց ներկա գտնվել իր իսկ վերաբերյալ ԲԴԽ-ում քննվող գործին․ փաստաբան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը