211652_close_icon

32 գերուց ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

views-count958 դիտում article-date 13:17 14-12-2023
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։

Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրականացվել է դատական բժշկական ուսումնասիրություն, բուժզննություն:

Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել:

Բոլոր կարիքները գնահատվել են, և ինչ որ անհրաժեշտ է եղել հետազոտություններ իրականացվել են»,-ասել է Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր