Սյերա-Լեոնեում բացվել է «Էբոլա»-ով հիվանդ հղիների բուժկենտրոն
                        Սյերա-Լեոնեի մայրաքաղաքում բացվել է բուժկենտրոն, որը նախատեսված է «Էբոլա»-ով հիվանդ հղիների համար: «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական նախաձեռնության տվյալներով՝ հղիներն առավել քան խոցելի են վիրուսի հանդեպ եւ բուժօգնություն չստանալու դեպքում նրանց մեծամասնությունը մահանում է: 
Վիճակագրության համաձայն՝ Սյերա-Լեոնեում ավելի շատ կանայք են վարակվում «Էբոլա»-ով, քանի որ նրանք  են խնամում ընտանիքի հիվանդներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

