211652_close_icon
views-count1351 դիտում article-date 23:28 13-12-2023

Գյումրու ստվերային կառավարչի անունը կհնչեցնեն, եթե հրավիրվեն դատախազություն՝ ցուցմունք տալու․ aravot.am

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Բալասանյան դաշինքի» տարածած հայտարարությանը, որտեղ խոսվում է ՔՊ-ի՝ ընդդիմադիր դառնալու մասին, մեկ անգամ ևս նշեց․ «Ես նորից պիտի կրկնեմ, մեր ասուլիսի ժամանակ ես նշել եմ՝ մենք մեր գործունեությունն իրականացնում ենք 11 մանդատի ուժով։ Սա նշանակում է՝ կլինեն նախագծեր, որոնց օգտին, մենք, այո՛, դեմ կքվեարկենք, բայց կլինեն նախագծեր, որոնց օգտին կողմ կքվեարկենք, գրում է aravot.am

Այն նախագծերը, որոնք կբխեն Գյումրու շահից, գյումրեցու շահից, բնականաբար, դրանք մեր կողմից ևս կողջունվեն»։

Նա նաև հստակեցրեց՝ եթե կլինեն խելամիտ ծրագրեր, նորից պատրաստ կլինեն համագործակցել «Բալասանյան դաշինքի» հետ։

Քնարիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ի՝ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումից հետո 36 աշխատակից Գյումրու համայնքապետարանից դուրս են եկել աշխատանքից։

«Բոլորը թիմի տրամաբանությունից ելնելով՝ ազատման դիմումներ են գրել, ի սկզբանե հուշագիրը կառուցված էր այն տրամաբանությամբ, որ երկու փոխքաղաքապետերը լինելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, և մեր երկու փոխքաղաքապետերն առաջինն են դիմում գրել ազատման, դա արդեն հուշագրի խզման տրամաբանության մեջ է։ Մնացած աշխատակիցներն իրենք ենք ցանկություն հայտնել չշարունակելու աշխատանքը էլի թիմի գործունեության տրամաբանության մեջ»։

«Որտե՞ղ են աշխատելու, գործազուրկ են դառնում մարդիկ», մեր հարցին ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Այո, մարդիկ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բայց իրենք բավականին պրոֆեսիոնալ աշխատակիցներ են, կարծում եմ՝ կարճ ժամանակ անց կկարողանան իրենց զբաղվածությունն ապահովել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր