Այս պայմաններում խուճապ տարածելու համար որոշ դպրոցների տնօրեններ կարող է դուրս հրավիրվեն կաբինետներից.ԿԳՄՍ նախարար
                        Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են. նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:
Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:
Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,- գրել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

