787 դիտում
19:13 13-12-2023
Նարեկ Մկրտչյանը Էր Ռիյադում մասնակցել է միջազգային աշխատաշուկայի համաժողովին
աուդյան Արաբիայի մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարի հրավերով՝ Էր Ռիադում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթ է ունեցել միջազգային աշխատաշուկայի համաժողովին։ Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանը այլ երկրների գործընկերներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Իր ելույթում նախարարը կարևորել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասնագիտական ուսուցմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը՝ շեշտելով նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ԱՍՀՆ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցությանը, որի շրջանակում հաջողությամբ իրականացվել է կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանն ու հմտությունների ուսուցանմանն ուղղված ծրագիր։
«Հայաստանն ընդլայնում է իր աշխատուժը՝ կենտրոնանալով երիտասարդների կրթության, աշխատողների վերապատրաստման և աշխատանքի առաջարկ-պահանջարկի անհավասարակշռության կարգավորման վրա: Մենք մշակում ենք Զբաղվածության ռազմավարություն՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման, աշխատուժի շարժունակության, ինչպես նաև երիտասարդների, կանանց, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական մոդելների ներդրման վրա»,- նշել է նախարարը։
Նարեկ Մկրտչյանը նաև կարևորել է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը խթանող նախաձեռնությունների դերը՝ անդրադառնալով ArmMath Labs-ի նախագծի, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների գործունեությանը։
Ելույթի ավարտին նախարարը կարևորել է նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ոլորտային խնդիրների կարգավորման տեսանկյունից։

Նմանատիպ նյութեր
1312 դիտում
10:03 29-10-2023
Հայ մարզուհին արծաթե մեդալ է նվաճել Ռիյադում անցկացված պարաբազկամարտի մրցաշարում
649 դիտում
18:08 03-05-2023
Նարեկ Մկրտչյանը մեկնում է Աբու Դաբի. կմասնակցի «AIM 2023» ներդրումային համաժողովին
Այս բաժնից
1597 դիտում
20:21 05-02-2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում
979 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
742 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել