211652_close_icon
views-count1249 դիտում article-date 10:03 29-10-2023

Հայ մարզուհին արծաթե մեդալ է նվաճել Ռիյադում անցկացված պարաբազկամարտի մրցաշարում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում ավարտվել է Համաշխարհային մարտական խաղեր մրցաշարը (Riyadh 2023 World Combat Games), որի ծրագրում ընդգրկված էր նաև պարաբազկամարտը։ Գրում է 24News-ը։

Հայաստանի ներկայացուցիչ Վարդանուշ Բարսեղյանը հանդես է եկել 70 կգ քաշայինների կարգում ու աջ ձեռքով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։

Մեր մարզուհին իր քաշային կարգում ամենաթեթևն էր:

Նմանատիպ նյութեր