211652_close_icon
views-count1042 դիտում article-date 12:33 13-12-2023

Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան

Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում այս տարվա վերջին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հանցավոր գործողությունները միայն սրեցին խնդիրը, եւ Բաքուն պետք է պատասխանատվություն կրի դրանց համար։ «Լեռնային Ղարաբաղը գործոն էր տարածաշրջանում, և նրա բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գոյություն ունենալ՝ հանուն սուբյեկտայնության պահպանման, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով ղարաբաղցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար», - ասաց Օհանյանը։

Պատգամավորը համոզված է, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով. Ընդ որում՝ կա՛մ ընդունված, կա՛մ նոր ձեւաչափերի շրջանակներում։ «Այս բանակցություններին այլընտրանք չկա»,- համոզված է խորհրդարանականը։

Նմանատիպ նյութեր