211652_close_icon
views-count13477 դիտում article-date 15:04 12-12-2023

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Vaz 01-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել Վեդիի հիվանդանոցի բժիշկներն ու ՊԾ Արարատի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոկետափ գյուղի կամրջի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Վահագն Գ.-ի վարած КамАЗ մակնիշի և 66-ամյա Հարություն Հ.-ի վարած Vaz 2101 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Vaz 2101-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Սահանուշ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վեդիի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր