211652_close_icon
views-count16609 դիտում article-date 12:43 12-12-2023

Փոքրիկ հրեշտակը մեր բոլորիս օգնության կարիքն ունի. եկեք 4-ամյա Գաբիին սատար կանգնենք

Գաբին կրկին մեր օգնության կարիքն ունի: Մենք հավատում ենք, որ միասին հերթական հրաշքն ենք իրագործելու:
Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված հրաշք աղջնակին՝ 4-ամյա Գաբիին, վստահ ենք՝ բոլորդ եք ճանաչում։ Նրա մոտ 2023 թ. բժիշկները հայտնաբերել էին բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան Հայաստանում ստացել էր քիմիոթերապիայի 4 կուրս, այնուհետ՝ հազարավոր մարդկանց օգնությամբ մեկնել Բարսելոնա շատ բարդ վիրահատության: Վերջինս բարեհաջող իրականացվել է, և երեխան ներկայումս իրեն լավ է զգում: Շնորհակալ ենք բոլորիդ մեծ աջակցության համար:
Գաբիի լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է իրականացնել ճառագայթային բուժում և իմունոթերապիա, որի ընդհանուր արժեքը կազմում է 499.000 եվրո: Այս փուլում բուժման համար անհրաժեշտ է նվազագույնը 220.000 եվրո՝ շուրջ 97.000.000 դրամ, որից 12.000.000 մլն դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից: Երեխայի բուժման համար մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 85.000.000 դրամ: Գումարի մնացած մասը ներգրավելու համար բանակցում ենք Կատալոնիայի առողջապահության նախարարության և իսպանական ֆոնդերի հետ: 

Գաբին շատ խիզախ ու ժպտերես աղջնակ է։ Բարսելոնայում իրականցված ծանր վիրահատությունից հետո նա էլ ավելի մեծ հավատով է սպասում իր լիարժեք ապաքինմանը:

Սիրելի ընկերներ, բուժման համար անհրաժեշտ գումարը շատ մեծ է, սակայն վստահ ենք, որ բոլորիդ օգնությամբ հաջողելու ենք, միասին պետք է անենք անհնարինը, որ Գաբին ապրի: Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.ly/47eLWIU

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://rb.gy/ltouff

Ինչպես նաև հետևյալ կերպ.

ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen)
​​
IDram - 650616815 (ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)
Sberbank - 5469 4000 4008 5446 (ստացող՝ АРУТЮН БОРИСОВИЧ, ընտանիքի բարեկամն է)
Bizum +34 613 312060 (IBAN: ES74-0049-1755-7121-1005-6778, SWIFT- BSCHESMM) ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է
PayPal - [email protected]
Revolut: @ruzy
Zelle: +1 929 800 7201
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Գաբրիելլա Իսկանդարյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158

Նմանատիպ նյութեր