6505 դիտում
18:39 10-12-2023
Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան
Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել եւ մոտ է ստորագրման: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է ասյդ պայմանագրից, գոյություն չունի, ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա եւ եթե այս բովանդակութամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մեռանա Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ ,եր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է:
Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միավոր: Պահանջել,որ հայ ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասում է նա:
Օսկանյանը նշում է, որ խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան եւ այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1141 դիտում
17:59 19-04-2023
Ես Փաշինյանին խորհուրդ էի տալու՝ Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները՝ փաստաթղթի ստորագրման դեպքում. Օսկանյան
1210 դիտում
13:18 22-11-2023
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիև
2186 դիտում
13:24 18-04-2022
Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց. Վարդան Օսկանյան
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են