211652_close_icon
views-count1234 դիտում article-date 21:50 08-12-2023

Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ

Դեկտեմբերի 6-ին Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։

Կողմերը կարևորել են 2010 թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։

Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։

Նմանատիպ նյութեր