211652_close_icon
views-count105456 դիտում article-date 18:23 08-07-2020

Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ

Այսօր՝ հուլիսի 8-ին, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/03/1158883/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ էր նշանակվելու ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է ամենաօպերատիվ աշխատողներից: Թե՛ իրավապահ համակարգում, և թե՛ ընկերական շրջապատում ունի մեծ հեղինակություն, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, որտեղ վիրավորում է ստացել ու բուժվելուց հետո կրկին մեկնել է առաջնագիծ: Աշխատել է մի քանի մարզային վարչությունների պետ, ոստիկանության տարածքային բաժինների պետ և որտեղ էլ որ աշխատել է, այդ մարզային վարչությունն ու բաժինները արժանացել են «Տարվա ոստիկանություն» բարձր կոչմանը:

Նմանատիպ նյութեր