211652_close_icon
views-count1051 դիտում article-date 18:56 08-12-2023

Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան

Տաթևիկ Վիրաբյանը տնային կալանքից ազատվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։

Սեպտեմբերի 24-ին Վիրաբյանը 2 ամսով կալանավորվել էր, իսկ հոկտեմբերի 19-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր։

Ավելի վաղ, Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Տաթևիկ Վիրաբյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, քանի որ դատարանը նրա նկատմամբ կիրառել է տնային կալանք:

Նշենք, որ Տաթևիկ Վիրաբյանը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրն է։

Նմանատիպ նյութեր