211652_close_icon
views-count2071 դիտում article-date 23:13 01-12-2023

Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով

Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով րոպեներ առաջ տիեզերք արձակվեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնարկը հեռարձակվում էր ուղիղ։

Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։

«Հայասաթ-1» արբանյակը CubeSat (քյուբսաթ) ձևաչափի է և ունի 10սմ x 10սմ x 10սմ չափեր։ Այն ստեղծվել է Հայաստանում և հանդիսանում է առաջին հայրենական արբանյակը։

Արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Այն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։

Նմանատիպ նյութեր