Մայիսի 25-ին, Երեւանի ժամանակով 22:35-ին, Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից SpaceX տիեզերանավն ուղեծիր դուրս բերեց Հայաստանի առաջին արբանյակը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց, որ դա տեղի ունեցավ հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության եւ իսպանական «Սատլանտիղ» ընկերության համագործակցությամբ։
«Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»,- հավելեց Փաշինյանը։ Նա հույս հայտնեց, որ այս ոլորտում հարուստ պատմությունը կվերականգնվի՝ հավանաբար նկատի ունենալով խորհրդային տիեզերագնացության փորձը: