1285 դիտում
22:04 28-11-2023
Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են «Բազումք»-ից:
«Հայասաթ-1» արբանյակի թռիչքի նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռի արձակման օրը տեղափոխել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց Hayasat-1-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:

Նմանատիպ նյութեր
1428 դիտում
12:27 26-05-2022
Տիեզերք դուրս բերվեց Հայաստանի առաջին արբանյակը. Փաշինյան
2972 դիտում
19:36 28-05-2022
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թվականին. Հակոբ Ճաղարյան
2068 դիտում
23:13 01-12-2023
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Այս բաժնից
910 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ