2972 դիտում
19:36 28-05-2022
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թվականին. Հակոբ Ճաղարյան
ՀԱՅԱՍՏԱՆՆ Ու ՏԻԵԶԵՐՔԸ
(փաստերը շատ են, երկար ստացվեց)
2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է...
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան», ու սկսեցին տարածել «Ցնցող Նորությունը», չմոռանալով նշել, որ այն «...հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի.... լյա-լյա-լյա..... շնորհիվ...»
ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ. ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ:
Արբանյակը Աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր:
Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈւՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:
Մեր ժամանակաշրջան.
2012 թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ:
2013 թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը
2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է
2013 թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի
2013 թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ
2013 թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հսյտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը
2013 թ ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում
2014 թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:
Հհ կառավարության և չինական “Grate Wall” (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:
Արդյունքում` Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների
2017 թ Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:
Համաձայնագիրը, ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում
ՎԵՐՋՈւՄ
Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M
(1 մլն ԱՄՆ դոլլար):
Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել Իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական Urdaneta արբանյակի հետ համատեղ: Էդպես էլ կոչվում է`
Urdaneta-Armsat1.
Ինչքա՞ն խելք էր պետք, էս փոքրիկ, կես միլլիոն դոլլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից, ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում դեռ չկա, և կգործարկվի 2023 թվականի ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում:
Իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար:
Ու էս կիսախելագարն ինձ ու իմ ազգը ներկայացնումա աշխարհում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
23:13 01-12-2023
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
1428 դիտում
12:27 26-05-2022
Տիեզերք դուրս բերվեց Հայաստանի առաջին արբանյակը. Փաշինյան
1282 դիտում
22:04 28-11-2023
Հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան