211652_close_icon
views-count1066 դիտում article-date 21:05 01-12-2023

Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշում է կայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: 

Նմանատիպ նյութեր