«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը ազատ կարձակվի՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ խուրշուդյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել էր հուլիսի 30-31-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: