13508 դիտում
01:43 28-07-2018
Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց. նա գրավի դիմաց ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառել։
Գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի։
Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը. «Գրավի չափը չեմ նշի, ահռելի գումար չէ, մոտավորապես 5 մլն դրամ, հստակ չափն անհրաժեշտության դեպքում կնշեմ»։
Հիշեցնենք,որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նշենք,որ 2008-ին Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
21:05 01-12-2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
2728 դիտում
21:49 24-08-2016
«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը ազատ կարձակվի՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց
20067 դիտում
19:20 20-07-2018
Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց․ «Ազատություն»
Այս բաժնից
517 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա