211652_close_icon

Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին․ Տիգրան Ավինյան

views-count1039 դիտում article-date 22:42 30-11-2023
Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Շուրջ 170 փոքրիկների համար ապահովվել են բարեկարգ, անվտանգ ու էներգաարդյունավետ պայմաններ թիվ 109 մանկապարտեզում: Նախագիծը կյանքի է կոչվել միջազգային մեր գործընկերների հետ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: 

Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ 2023թ.-ին Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով ընդհանուր առմամբ հիմնանորոգված շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ»,- հայտնել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր