Նիկոլ Փաշինյանը Մարուքյանի գործով որպես վկա կհարցաքննվի դատարանում․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Աննա Շիլաջյանի նախագահությամբ, Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի՝ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ հայցի քննության շրջանակում կայացած այսօրվա նիստում բավարարեց Մարուքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի միջնորդությունը՝ դատաքննության ընթացքում որպես վկա Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ։
Փաշինյանի ներկայացուցիչը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ անհասկանալի է, թե գործի համար ինչ նշանակություն կարող է ունենալ Փաշինյանի հարցաքննությունը։
Մարուքյանն էլ զարմացավ Փաշինյանի ներկայացուցչի դիրքորոշումից։
«Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան, ասում է՝ վիրավորվել եմ, զրպարտություն է։ Մենք էլ ասում ենք՝ արի դատարան, ասա՝ ինչից ես վիրավորվել։ Հայցվորի ներկայացուցիչը չի կարող իմանալ անձնական բնույթի զգացմունքները, որոնք կարող է հայցվորը զգալ։ Հիմա եթեր է նայել, զգացել է՝ վիրավորվել է, հիմա ասում ենք՝ հայցվոր ջան, արի ասա՝ ինչից ես վիրավորվել»,- ասաց Մարուքյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում