847 դիտում
14:08 28-11-2023
Դատախազը անորոշ է թողել Հրանտ Բագրատյանի հանցանքը հաստատող կարևոր հատկանիշը. պաշտպան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատախազի մեղադրական եզրակացությունն անորոշ է, քանի որ դրանում որևէ բառ անգամ չկա, թե ինչ բռնություն գործադրելու իրական վտանգ են տեսել։
Դատական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
«Պաշտպանության կողմը պնդում է, որ քրեական հետապնդման մարմինները կոպտորեն խախտել են Հրանտ Բագրատյանի` Հռոմի կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքները։
Անտեսվել են Եվրոպական դատարանի ստանդարտները, սրանից էլ արձանագրում ենք, որ պետական միջամտությունը ոչ իրավաչափ էր։ Բագրատյանի մեղադրանքն իր փաստական անորոշությամբ ոտնահարում է նրա պաշտպանության իրավունքը։
Պաշտպանության ընթացքում մենք ստիպված ենք լինելու հերքել ոչ թե փաստեր, այլ միակողմանի, անհաշվետու մեղադրական գնահատականներ և ենթադրություններ»,– նշեց Քոչարյանը։
Ըստ փաստաբանի` ուղիղ գրելու փոխարեն դատախազը քողարկել է և անորոշ թողել բռնության ենթադրվող տարբերակը, որը հանցակազմը հաստատող ամենակարևոր հատկանիշն է։
«Պաշտպանվող կողմը պետք է գուշակություններ անի՞ պաշտպանվելիս։
Ո՞ր փաստական հանգամանքներն են մեղադրող կողմին հիմքեր տվել պնդելու, որ Հրանտ Բագրատյանի խոսքն անվերապահորեն հանցանք կատարելու կոչ է հանդիսացել` ուղղված հավաքի մասնակիցներին»,– իր ելույթում այս հարցերը հնչեցրեց Հովհաննես Քոչարյանը։
Այնուհետև կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին, մեղադրող կողմը հնչեցրեց որոշ ապացույցներ` ցույցի մասնակիցներին անվանելով «ամբոխ»։ Այս փուլում դատարանը որոշեց հրավիրել վկաներին, սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ նրանցից որևէ մեկը չէր ներկայացել։
Հրանտ Բագրատյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թ. հունվարի 22-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրանտ Բագրատյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Մեղադրանքի հիմքում 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում նրա ունեցած ելույթն է, որի ժամանակ Բագրատյանը մասնավորապես ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։

Նմանատիպ նյութեր
4825 դիտում
11:18 07-04-2018
Հալած յուղի տեղ մի ընդունեք. նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է». «Առավոտ»
2107 դիտում
11:10 29-04-2014
ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար․ 168 Ժամ
2237 դիտում
09:49 22-05-2014
Կառավարության ծրագրի մեջ ներառված են Հրանտ Բագրատյանի «100 քայլ» ծրագրի մոտ 25-30 դրույթներ․ Հրապարակ
Այս բաժնից
1225 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4696 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած