2227 դիտում
11:10 29-04-2014
ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնում թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումն անակնկալ է եղել «քառյակի» համար։ «Քառյակի» վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու Աժ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հայտարարել են, որ չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի, քանի որ նրա ինքնառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ։
Ի դեպ, այս իրավիճակը շատ նման է 2013 թվականի նախագահի ընտրություններին, երբ ՀԱԿ-ը չպաշտպանեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը։ Այն ժամանակ ևս Հրանտ Բագրատյանը համարձակվել էր ինքնուրույն որոշում կայացնել առանց կուսակցական բոսերի համաձայնության»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
09:41 11-09-2014
Քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին. 168 ժամ
2707 դիտում
09:59 11-10-2014
Եռյակ/քառյակի հանրահավաքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությո՞ւնն էր տոնում. 168 ժամ
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով