211652_close_icon

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության է ենթարկվել

views-count1267 դիտում article-date 19:45 25-11-2023
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Օրվա երկրորդ կեսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը համակարգչային տոմոգրաֆիայի է ենթարկվել Հռոմի Gemelli Isola հիվանդանոցում՝ կանխարգելելու համար թոքային բարդությունների վտանգը: Հետազոտության արդյունքում այդ ռիսկը բացառվել է, Հռոմի Պապը վերադարձել է իր կեցավայր»,- հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։   

Նմանատիպ նյութեր