211652_close_icon
views-count805 դիտում article-date 22:51 24-11-2023

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ նիստին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Նիստի ընթացքում որոշվել է՝

սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար,

սահմանել ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի անմաքս ներմուծման քվոտա, որը Հայաստանի համար կազմել է մինչև 8.5 հազար տոննա։

սահմանել ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված լաքի և ներկերի անմաքս ներմուծման քվոտա, որը Հայաստանի համար կազմել է 500 տոննա, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նմանատիպ նյութեր