slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին
211652_close_icon

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին

views-count814 դիտում article-date 22:25 04-06-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։

Իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և ձևավորել ինտեգրված արդյունաբերական համագործակցության ընդհանուր տեսլական:

«Այսօր առավել քան կարևոր է համատեղ ջանքերը կենտրոնացնել այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական արտադրության տեղայնացումը, արդյունաբերական կոոպերացիայի խթանումը, ենթակառուցվածքների զարգացումը նորարար գործունեության և ոլորտների թվային փոխակերպման վրա: Կարևոր է նաև արտադրության էկոլոգիզացումն ու արդյունաբերության մեջ կայուն լուծումների խթանումը», – նշել է Էդգար Զաքարյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերական քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, հանքարդյունաբերության և մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության հայեցակարգերին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության և տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր