45896 դիտում
16:25 24-11-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. խճաքարով բարձված բեռնատարը հեռուստաաշտարկի մոտ բախվել է երկաթե էլեկտարսյուներին ու գլխիվայր հայտնվել ձորում. կան վիրավորներ. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում՝ Դավիթ Բեկի պողոտա և Գ. Հովսեփյան փողոցի խաչմերուկում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ Shacman մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյուներին, ապա հողաթմբերին, և գլխիվայր հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են ու տեղում իրականացրել են ուժեղացված ծառայություն, քանի որ վթարի հետևանքով պոկվել են ինտերնետ և էլեկտրական լարերը, և երթևեկությունը մասամբ դարձել է դանդաղընթաց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ և 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ:
Անվտանգությունը ապահովելու նպատակով հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ՝ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շնորհիվ շտապօգնության բժիշկների օպերատիվ աշխատանքի ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցման, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Ավտոմեքենան էլ դուրս բերելու համար պետք է օգտագործվի հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկ:
Ավտոմեքենան բարձված է եղել խճաքարով (շիբին):
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+