108940 դիտում
12:07 24-11-2023
Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է Ford Fusion մակնիշի ավտոմեքենա ու արնանման հետքեր. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Բաբայանը սահմանազատել են Երևանյան և Ռոբերտ Գասպարյան փողոցների խաչմերուկում գտնվող դեպքի վայրը, և տեղում ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Պարեկների հետ նույն գործողություններն են կատարում նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սիմոն Ամիրյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոստքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:
Քիչ առաջ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի:
Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այս պահին գտնվում է վիրահատարանում:
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+