1186 դիտում
14:49 23-11-2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է. Ավանեսյան
ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:
Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,-գրել է Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։

Նմանատիպ նյութեր
5978 դիտում
21:52 21-08-2017
Դոնի Ռոստովում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 100 տուն է վնասվել. կա 45 տուժած
1315 դիտում
12:03 19-01-2023
Զորամասի կացարանում հրդեհից տուժած զինծառայողներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են․ Անահիտ Ավանեսյան
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար