Դոնի Ռոստովում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 100 տուն է վնասվել. կա 45 տուժած
ՌԴ Ռոստովի շրջանի ԱԻ նախարար Վալերի Սինկովը հայտնել է, որ Դոնի Ռոստովում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 100 տուն է վնասվել, կա 45 տուժած:
Հրդեհի վայրից տարհանվել է 650 բնակիչ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075287/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ Դոնի Ռոստովում խոշոր հրոեհ է բռնկվել: Հրդեհի գոտում այրվում էին տասնյակ տներ: Մի քանի թաղամասերում դադարեցվել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Հրդեհը սկսվել էր Նիժեգորոդսկի փողոցի բնակելի տներից մեկում, ինչից հետո տարածվել էր հարևան տների վրա: