«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով տուժած և բուժում ստացող 4 քաղաքացիներից մեկը մահացել է, մեկը՝ դուրս գրվել, մյուս 2-ի վիճակն էլ միջին ծանրության է
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:
Մեկ պացիենտ դուրս է գրվել:
Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:
Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի կատարման կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: