«Այսօրվա զարգացումներն ամբողջ ՀՀ-ում հենց դրա մասին են վկայում․ ավելի քան համոզված եմ, որ նոր ընտրություններ են լինելու»․ Վիկտոր Մնացականյան․ aravot.am
«Պետք է տարանջատվի․ քաղաքապետը չպետք է լինի ավագանու ղեկավար, ինքը պետք է գա, փոխքաղաքապետերի, թաղապետերի հետ հավասար նստի, պատասխանի ավագանու անդամների հարցերին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին միջադեպերին՝ այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր ՄՆացականյանը։
Ըստ նրա՝ գոյություն ունի երկու համակարգային խնդիր․ քաղաքապետը չպետք է լինի ավագանու ղեկավար և ավագանին չպետք է ամիսը մեկ հավաքվի։
Այն, որ քաղաքապետը որպես ավագանու ղեկավար է հանդես գալիս, այստեղ կա շահերի բախում․ «Քաղաքապետը պետք է հասկանա, որ ինքն այդ աշխատակազմի՝ վարչության պետերի, թաղապետերի պաշտպանը չէ։ Ինքը պետք է առաջին հերթին լինի ավագանու անդամ, հետո լինի քաղաքապետ։ Ժողովրդավարական առումով օրենքն այնպես է գրված, որ քաղաքապետն առաջին հերթին պետք է լինի ավագանու անդամ։ Իսկ ինքն այստեղ ավելի շատ՝ որպես քաղաքապետ և որպես վարչարար է հանդես գալիս։ Դա նույնն է` ոնց ՀՀ-ի վարչապետը լինի նաև ԱԺ նախագահ։ Ամենաառաջին սխալը դա է։ Պետք է գրագետ աշխատանքի բաժանում լինի»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։