211652_close_icon
views-count26827 դիտում article-date 16:17 16-07-2019

«Իմ մաքուր աշխատավարձը 256 հազար դրամ է, բայց պատմեմ, թե ժամը քանիսին ենք աշխատանքից տուն գնում». Վիկտոր Մնացականյան. aravot.am

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://www.aravot.am/2019/07/16/1056092/?fbclid=IwAR3cRS6A_fK-cb7Gw1Ta5-Ot0Tbk8Ckxu8a211ygmqkT6WtnH3FOo944eMA]aravot.am[/url]-ը, Երեւանի քաղաքապետի հուլիսի 4-ի կարգադրությամբ՝ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները պարգեւատրվել են 840 հազարական դրամով: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախկինում իր հայտարարություններում շեշտել է, որ պարգեւավճարները լավ աշխատանքի խրախուսման միջոց են: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պարգեւավճարի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պետք է ծանոթ լինեք մեր գործառույթներին, որպեսզի հասկանաք՝ լա՞վ ենք աշխատել, թե ոչ: Այլապես, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ասեմ, թե իմ աշխատանքն ինչպես եմ գնահատում՝ լա՞վ, կամ վատ: Դա, կներեք, կոռեկտ չէ: Այդ գնահատականը կարող եք հարցնել կենտրոնի բնակիչներից, գործարարներից, բոլորից…զրուցեք եւ կտեսնեք, թե, օրինակ, կոմունալ ծառայությունն ինչպես է աշխատում, քաղաքում փոփոխություններ կան, թե ոչ: Ըստ այդմ՝ կգաք եզրակացության»: Վիկտոր Մնացականյանը շեշտեց. «Եթե որեւէ մեկը կասկածում է, որ վարչական շրջանի ղեկավարին 3 ամիսը մեկ 256 հազար դրամ ավել տալը դա մեծ խնդիր է, ասեք՝ մենք հրաժարվենք պաշտոններից: Իմ մաքուր աշխատավարձը 256 հազար դրամ է (400 000-ից այդքան է մնում), բայց, օրինակ, պատմեմ, թե ինչ խնդիրներով ենք զբաղվել եւ ժամը քանիսին ենք տուն գնացել աշխատանքից: Մի դեպքում Ծիծեռնակաբերդում հրդեհ է, մինչեւ ժամը չորսը տեղում ես: Կամ, գիշերը չես քնում, որ «Սանիթեք»-ին հսկես»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնղբյուր [url=https://www.aravot.am/2019/07/16/1056092/?fbclid=IwAR3cRS6A_fK-cb7Gw1Ta5-Ot0Tbk8Ckxu8a211ygmqkT6WtnH3FOo944eMA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր