7295 դիտում
13:45 06-01-2019
Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ. Վիկտոր Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով քաղաքային խնդիրներին՝ այդ թվում աղբահանությանը։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։
Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, վճարային տերմինալները, բանկոմատները, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։ Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ. ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։ Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք։
Հ.Գ Իսկ էս վիդեոն այն մասին է, թե ոնց է Երևանի քաղաքապետը անցկացնում տոնական օրերը»,– գրել է նա։
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
19:04 16-02-2019
ՀԱԿ-ը առաջարկում է արմատական լուծումներ մի շարք ուղղություններով.
Այս բաժնից
796 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
904 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
847 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի