211652_close_icon

ԱԳ փոխնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

views-count727 դիտում article-date 18:05 20-11-2023
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային, ով Հայաստան է ժամանել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու տեխնիկական գնահատման առաքելության շրջանակներում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Կոմիտեի տնօրենին, բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի դինամիկ համագործակցությունը, ինչի օրինակներից է Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալման հայտի ներկայացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղերը հյուրընկալելու Հայաստանի տեխնիկական կարողությունների, առկա ենթակառուցվածքների արդիականացման և այլ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր