14038 դիտում
14:26 18-11-2023
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Kia-ն ու Mitsubishi-ն, վերջինն էլ բախվել է կայանված Volkswagen-ին. կան վիրավորներ. ավտոմեքենաների առջևի անվահեծերը կոտրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բագրևանդի փողոցում թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արտակ Պ.-ի վարած Kia մակնիշի, և Արարատի մարզի բնակիչ` 30-ամյա Հարութ Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն էլ բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Արտակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Հարութ Հ.-ն տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Արսեն Պետրոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվելէ քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48402 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը