211652_close_icon

Ավետիք Իշխանյանը ծանուցագրով հրավիրված է հարցաքննության. Մելիքյան

views-count832 դիտում article-date 13:17 16-11-2023
Այսօր՝ ժամը 15:00-ին, վկա Ավետիք Իշխանյանը ծանուցագրով հրավիրված է հարցաքննության Երևանի քննչական վարչություն՝ չարագործ Ավետիք Իշխանյանի գրառման վերաբերյալ գործով։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Քիչ առաջ մուտք եմ արել քննիչին հասցեագրված դիմում՝ առողջական պատճառով կա՛մ հետաձգել հարցաքննությունը, կա՛մ այն կատարել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնակության վայրում։
Քննիչի արձագանքը դեռևս չենք ստացել»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր